Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Որոշումը դատավոր Վահե Միսակյանը հրապարակեց այսօր՝ փետրվարի 26-ին։ Մարտիրոսյանն, ով դատախազության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետն է, կշարունակի պաշտպանել Սերժ Սարգսյանի և մյուսերի մեղադրանքը:
Հիշենցնենք, որ փասդտաբանների կողմից դատախազին բացարկի միջնորդություն էր ներկայացվել երեկ՝ գործով առաջին դատական նիստի ընթացքում: Սարգսյանի պաշտպանները գտնում են, որ Մարտիրոսյանը ոչ միայն չի արձագանքել գործի նախաքննության ընթացում վարույթն իրականացնող ՀՔԾ-ի խախտումներին, այլև ինքն էլ է թույլ տվել խախտումներ:
Հիշեցնենք, որ դատարանում քննվող գործը վերաբերում է պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում և յուրացնում կատարելուն: Գործով ամբաստանյալի կարգավիճակում են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը։
Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
Նշենք, որ դատավարությանը զուգահեռ ինչպես երեկ, այնպես էլ այսօր, հավաքված են երրորդ նախագահին աջակցող քաղաքացիներ, ՀՀԿ անդամներ։