Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սահմանադրության հանրաքվեի տարբերանշանը 1991 թ․ Անկախության հանրաքվեի «ԱՅՈ»-ի կրկնօրինակն է, որը տարիներ առաջ հրապարակվել է «Երեկոյան Երևան» թերթի սեպտեմբերի 23-ի համարի շապիկին։ 

 
 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում 1991թ.-ին «Երեկոյան Երևան» օրաթերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանն ասաց, որ  այդ տարիներին իրենց հետ 2 հոգի է աշխատել` Ստյոպա Նարոյանն ու Ցոլակ Ղանդիլյանը․ «Նարոյանն արդեն մահացել է, իսկ Ղանդիլյանը Նկարիչների միության անդամ է` հայտնի նկարիչ է։ Չեմ հիշում, ով է հեղինակը, բայց այդ ժամանակներոմ նրանք չէին կարող այդպիսի պաստառ հեղինակել։ Մեկն այդքան մտածողություն ու ունակություն չուներ, մյուսը՝ այդ տարիներին չի աշխատել։ Քանի որ այն ժամանակ տառատեսակ չունեինք Ստյոպա Նարոյանը գրում էր վերնագրեր, բայց կարող է միտքը պայծառացել է այդպիսի բան է արել։ Ես ավելի շատ կասկածում եմ, որ հեղինակը Ցոլակ Ղանդիլյանն է»,- ասաց Ենգիբարյանը։

Նրա խոսքով՝ որ այդ տարիներին լուսանկարչական ապարատ չունեին, և ձեռքով էին նկարում թերթի շապիկի նկարները։

 
 

Նկատենք, սակայն, որ Ցոլակ Ղանդիլյանը հերքել է՝ ասելով, որ ինքը չէ նկարի հեղինակը։ 

 
 
 
 

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 25-ին, Սահմանադրության հանրաքվեի դրամահավաք-երեկոյի ընթացքում հայտնի դարձավ, որ քարոզարշավի «ԱՅՈ»-ի տարբերանշանի հաղթող է ճանաչվել «ԳԱՐՈՒՆ ԷՅՋՆՍԻ» կազմակերպությունը, սակայն այսօր պարզվեց, որ վերջինս գրագողություն է արել։