ՀՔԾ քննիչը մերժել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը: Այս մասին հայտնել է Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները վերաորակվեցին: Նրանց մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի համար: