Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով 1984 թվականին ծնված մասնակցի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք՝ նա մեղադրվում էր սպանության փորձի և խուլիգանություն կատարելու համար:
Հարությունյանը տեղեկացրեց, որ դատարանը մերժել է նաև զինված միջադեպի մասնակիցներից՝ 1995 թվականին ծնված բնակչի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
Նշենք, որ զինված միջադեպի՝ 1995 թվականին ծնված մասնակիցը Շանթ Մանուկյանն է, ով ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիք Մանուկյանի որդին է: Նա մեղադրվում էր խուլիգանություն կատարելու մեջ: