Երևանի առաջին ատյանի դատարանում այսօր քննվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը։

«Դատական նիստը երեկ էր նշանակված, երեկ հետաձգվեց պատշաճ ծանուցում չլինելու պատճառով։ Այսօր արդեն ժամը 10։00-ից գործի քննությունը սկսվել է, ժամը 16։00-ին հրապարակվել է դատական ակտը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Ղազարյանը։

 

Նրա խոսքով՝ արդյունքում մերժվել է քննիչի միջնորդությունը անհիմն լինելու պատճառաբանությամբ։

«Քանի որ այս պահի դրությամբ դատական ակտը չենք ստացել, դատարանի պատճառաբանություններին կոնկրետ չենք տիրապետում, բայց մեր կողմից, որպես Արա Մինայսանի պաշտպան, ներկայացրել ենք բոլոր դիտարկումները, մասնավորապես, որ առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ անհիմն է, չի բխել գործի փաստական տվյալներից, չի բխել իրականությունից», - ասաց փաստաբանը։

Առավել մանրամասն՝ այստեղ