«Աստղիկ» ԲԿ-ում հերքել են մահացած քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը։

 

«Պատասխանը եկավ, կորոնավիրուս չկա», - այս մասին տեղեկացնում է «Աստղիկ» ԲԿ-ն։

Հիշեցնենք՝ ԲԿ-ում այսօր երկկողմանի թոքաբորբից քաղաքացու մահվան դեպք էր գրանցվել։ Տնօրենը հերքել էր տարածված տեղեկությունները, թե մահացածը եղել է Իրանի քաղաքացի։

«Թե որտեղից են վերցրել, որ էդ մարդը Իրանի քաղաքացի է՝ չեմ հասկանում, երևի, որ պանիկա է, մարդիկ վախ ունեն, դրա համար», - հավելել է նա։