ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Փաշինյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանը:

 

Դատական հայցի պատճառը՝ Նարեկ  Սամսոնյանի կողմից, հունվարի 26-ին ֆեյսբուքյան էջում կատարված գրառումն է: Նա գրել էր, թե վարչապետի միջնեկ աղջիկը 1 կիլոգրամը 3 հազար դոլարով սև իկրա է ուտում:

Փաստաբանը նշեց, որ պահանջում են հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել. «Մենք պահանջում ենք հրապարակայնորեն հերքել այդ սուտ տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում կամ 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով, ինչպես նաև փոխհատուցել Շուշան Փաշինյանին 2 մլն դրամ՝ այնպես, ինչպես սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով»,- նշեց փաստաբանը: