Չինական Հոնգ Կոնգ քաղաքում գրանցվել է կորոնովիրուսով կենդանու՝ շան վարակման առաջին դեպքը։ Թե արդյոք կարող է շունը տարածել համաճարակը, թե ոչ, դեռևս անհայտ է։
Ինչպես հայտնում են քաղաքային իշպանությունները՝ կենդանին, ամենայն հավանականությամբ, վարակվել է իր շնից, ում մոտ հաստատված կորոնավիրուս է գրանցվել։ Դեռևս հայտնի չէ, թե ինչպես կազդի վիրուսը կենդանու վրա և ինչ հետևանք կառաջացնի։ Անհայտ է նաև շան ցեղատեսակը։ Հայտնի է միայն, որ յուրաքանչյուր ցեղատեսակ յուրաքանչյուր վիրուս յուրովի է ընկալում։ Ներկայիս պահին բոլոր հանգամանքները պարզվում են։
Մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են, որ կենդանու քթից և բերանից անալիզներ են վերցրել, ապա հետազոտություններ են անցկացվել և պարզ է դարձել, որ վիրուսն իսկապես առկա է։
Գիտնականներն ու բժիշկները շաունակում են հետագա աշխատանքները շան օրգանիզմն ու վիրուսն ուսումնասիրելու ուղղությամբ։ Չինական իշխանությունները հորդորում են բոլոր տնային կենդանիներին փակի տակ պահել, ընդհուպ մինչև թութակներին և կրիաներին։
Վարակված բոլոր կենդանիները կպահվեն հատուկ վայրերում, որտեղ նրանց կհետևեն բժիշկները երկու շաբաթ շարունակ։ Հարկ է նշել, որ Հոնգ Կոնգում կա 93 վարակված մարդ, որոնցից 2-ը մահացել են, իսկ 27-ը՝ բուժվել։
Մասնագետները նշում են, որ կորոնավրուսիով կարող են վարակվել նաև ձիերը, կապիկները, մկներն ու որոշ այլ կենդանիներ։ Սակայն ենթադրվում է, որ շան վիրուսը կարող է փոխանցվել միայն շանը, կատվինը՝ միայն կատվին։
Դեպքի մասին 100%-անոց տեղեկատվություն դեռևս չկա, սակայնո ր շունը կորոնավիրուսով վարակված է, դա ապացուցված է։