Հայաստանը նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման համար ունի մոտ 1000 լաբորատոր թեստ, մարտի 6-ին կստանա ևս 2000 թեստ: «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում Կառլեն Ասլանյանի հետ հարցազրույցի ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Բացի այդ, բանակցություններ ենք վարում Միացյալ Թագավորության և Ռուսաստանի Դաշնության հետ: Կա նաև առաջարկ Չինաստանից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից: Դեռ մտածում ենք՝ նոր թերթեր ձեռք բերել, թե ոչ, որովհետև մինչ օրս եղած թեսթերը ստացել ենք մեր գործընկերների կողմից որպես աջակցություն: Հնարավոր է՝ կարիքը չլինի, որովհետև, իմ կանխատեսումներով, գնում ենք բռնկումների անկման, բացառությամբ՝ մեկ-երկու երկրի: Այդ կանխատեսումները կիսում են նաև շատ մասնագետներ»,- ասաց Թորոսյանը:
Ըստ նախարարի' Հայաստանի սահմանային անցակետերում շարժի հսկողությունը տալիս է իր արդյունքները և, միգուցե, կարիք չլինի հավելյալ թեսթեր ձեռք բերելու:
Հայաստանում կորոնավիրուսի կասկածով պայմանավորված 32 մարդ մեկուսացվել է: Մեկուսացված անձինք պահվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: