ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ինստագրամի էջում գրառում է կատարել․ 

«Սիրելի կանայք, մայրեր եւ քույրեր,

Ջերմորեն շնորհավորում եմ գարնանային այս հրաշք տոնի՝ Մարտի 8-ի առիթով։

Թող որ Աստված Ձեզ միշտ պարգեւի անսահման սեր, ժպիտ եւ խաղաղություն։

Այս տարի գարնան զարթոնքը մեր տուն մի նոր ծաղիկ է բերել, հայրական սիրտս աննկարագրելի բերկրանք է ապրել։ Առաջին անգամ իմ սրտի կանանց՝ մորս ու կնոջս հետ միասին շնորհավորում եմ նաեւ իմ չքնաղ Մարիային։ Տոնդ շնորհավոր, բալես։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8!!!»: