Այսօր՝ մարտի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:30-ի սահմաններում, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատանը ծննդկան, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 24-ամյա Գայանե Մ.-ի ծննդաբերության ժամանակ բժիշկները հայտնել են, որ պտուղը մահացած է:
Գայանե Մ.-ն եղել է 36 շաբաթական հղիության մեջ և SHAMSHYAN.com ահազանգած նրա հարազատները պտղի մահացության մեջ մեղադրում են բժշկին:
SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի տեսակետը՝ դեպքի վերաբերյալ: