2020թ. մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով պարանոցի ստորին հատվածի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը:
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: