Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ կրակոցներ են եղել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Իջևանի հատվածում 12-12։30–ին հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ' խախտելով հրադարարի ռեժիմը։ Կրակոցների հետևանքով որևէ վնաս չենք կրել, տուժածներ չկան»,–ասաց Ստեփանյանը։
Մամուլի խոսնակ նշեց նաև, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում. «Հայկական ուղղությամբ նրանք են կրակ բացել: Մեր պատասխան կրակոցներից հետո հակառակորդը լռեցվել է: Բնակավայրերի վրա կրակելը հակասում է մեր մարտավարությանը»: