Հակառակորդը մարտի 27-ի երեկոյան կրկին խախտել է հրադադարի ռեժիմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ադրբեջանական զինուժը կրակել է մասնավորապես Տավուշում սահմանի մի քանի տեղամասերում։ «Մենք պատասխան կրակ ենք բացել' լռեցնելով հակառակորդին։ Զոհեր և վիրավորներ չունենք»,-ասաց Հովհաննիսյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները մարտի 28-ի առավոտյան արդեն սկսել են ստահոդ տեղեկություններ տարածել' նշելով, թե հայկական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը, կրակել ադրբեջանական Ալիբեյլի գյուղի ուղղությամբ ու վիրավորել բնակիչների և զինծառայողների:
Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը պահպանում է խստագույնս և արձագանքում է միայն ադրբեջանկան կողմի կանոնավոր կրակոցներին: