Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՐԶԱԲԱՆՈւՄՆԵՐ
ՄԱՍ 1 (ԶԼՄ-ներ)

Այսպիսով' մարտի 16-ի ժամը 18.30-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 9.00 ՀՀ-ում սահմանվեց արտակարգ դրություն:

Այս ընթացքում ողջախոհություն, միասնականություն ու սթափություն է անհրաժեշտ բոլորիս:
Համոզված եմ' միասնական ջանքերով հնարավոր է հաղթահարել մեր բոլորիս առջև ծառացած մարտահրավերը: Աստված պահապան մեզ ու մեր երկրին։

Հաշվի առնելով, որ ինձ բազմաթիվ հարցեր են ուղղվում արտակարգ դրության ռեժիմի հետ կապված, ես կփորձեմ առավել ոչ իրավական լեզվով անդրադառնալ այն հիմնական սահմանափակումներին, որոնք գործելու են այս ընթացքում (կլինեն մի քանի գրառումներ' ըստ սահմանափակումների ոլորտների)

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Արտակարգ դրության հասատատելու մասին Կառավարության որոշմամբ հատուկ անդադարձ է կատարվում զանգվածային լրատվության միջոցներներին' սահմանափակումների որոշակի շրջանակ նախատեսելով զանգվածային լրատվության միջոցների համար: Մասնավորապես'
✅ Եթե լրատվամիջոցի հրապարակված տեղեկատվությունը որևէ կերպ առնչվում է կորոնավիրուսին, ( ՀՀ, ինչպես նաև ՀՀ տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներ, տեղեկատվական նյութեր, հարցազրույցներ, հաղորդումներ (այսուհետ' հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը ) այն պետք է հղում կատարի պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը: Սա վերաբերում է ինչպես տպագիր մամուլում, հեռուստատեսությամբ, այնպես էլ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում հրապարակվող տեղեկատվությանը:
✅Զանգվածային լրատվության միջոցների պատրաստած նյութերը չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք են հնարավորինս վերարտադրեն այն:Այսինքն' եթե պաշտոնական հաղորդագրությամբ ներկայումս հաստատված է, որ կա կորոնավիրուսի հաստատված 30 դեպք, զանգվածային լրատվության միջոցները չեն կարող իրենց հաղորդումներում ներառել տեղեկատվություն, որ ըստ իրենց աղբյուրների հաստատված դեպքերի քանակը ավելի շատ է:
✅Արտակարգ դրության որոշման պայմանները խախտող հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման: Այսինքն, եթե լրատվամիջոցը հրապարակել է հաղորդում, որը հակասում է պարետատան տրամադրած տեղեկատվությանը, նման հաղորդումը պետք է հեռացվի լրատվամիջոցի կողմից:
❗❗❗Ուշադրություն' կորոնավիրուսին որևէ կերպ չառնչվող լրատվական նյութերի պարագայում որևէ սահմանափակում չի տարածվում: Նշված սահմանափակումները վերաբերում են ԲԱՑԱՌԱՊԵՍ կորոնավիրուսին առնչվող նյութերին: Սա նշանակում է, որ կորոնավիրուսին չառնչվող լրահոսի դեպքում ԶԼՄ-երը շարունակում են գործել այնպես, ինչպես գործել են մինչև արտակարգ դրությունը:»