Այսօր բնապահպանները մեծ երթ-ակցիա են անցկացրել: Նրանք Հովիկ Աբրահամյանի առանձնատան մոտ հիշեցրել են, թե ովքեր են Խոսրովի արգելոցի իրական տերերը: Նրանք նաև ֆլեշ մոբ են իրականացրել և «կատվի մլավոցներով հիշեցրել մկների իսկական տեղը»:
Ակցիան շարունակվեց Կասկադով, Վալլեքս ՓԲԸ շենքի մոտով և ավարտվեց ՎԶԵԲ-ի շենքի մոտ: Բնապահպան Մարիամ Սուխուդյանը հիշեցրեց, որ Վալլեքս ՓԲԸ-ում վերջին շրջանում արդեն երկրորդ մարդն է զոհվում, ինչո՞վ է զբաղված այս կազմակերպությունը:
Ապրես Զորհաբյանն էլ անդրադարձավ ՎԶԵԲ-ի ֆինանսավորած ծրագրերին՝ հիշեցնելով Ամուլսարի նախագծի մասին: Լևոն Գալստյանն այսօրվա մամուլում հրապարակված ամփոփ նամակը հանձնեց ՎԶԵԲ-ին: