Գիտնականները պարզել են, թե որքան երկար կարող է COVID-19 նոր կորոնավիրուսը պահպանվել օդում եւ մակերեսների վրա: Ստացված տվյալները հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում:
Երբ կորոնավիրուսով վարակված մարդը հազում կամ փռշտում է, լորձի եւ թուքի փոքր մասնիկներն աերոզոլի տեսքով հայտնվում են օդում: Ըստ մասնագետների' նման աերոզոլում նոր կորոնավիրուսը կարող է գոյատեւել առնվազն 3 ժամ:
Գիտնականները պարզել են, որ աերոզոլում նոր կորոնավիրուսի կիսակյանքը 66 րոպե է տեւել. Հենց այդքան ժամանակ է պահանջվում, որպեսզի վիրուսի կենսունակ մասնիկների քանակը 2 անգամ կրճատվի: 3 ժամ անց աերոզոլում կենդանի վիրուսների քանակը կարող է կազմել սկզբնականի 12.5 տոկոսը:
Պլաստիկից եւ չժանգոտվող պողպատից մակերեսների վրա նոր կորոնավիրուսը զգալիորեն երկար է մնում եւ հայտնաբերվում է 3 օրվա ընթացքում: Վիրուսների կեսը պլաստիկի վրա մահացել է 5 ժամ 38 րոպե հետո, չժանգոտվող պողպատի վրա' 6 ժամ 49 րոպե հետո:
Ինչ վերաբերում է այլ մակերեսներին, ապա ստվարաթղթի վրա վիրուսը գոյատեւել է առնվազն մեկ օր, իսկ պղնձե մակերեսի վրա' 4 ժամ:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նոր կորոնավիրուսի դիմացկունությունը գրեթե նույնն է, ինչ նրա բարեկամի՝ SARS-CoV-1 կորոնավիրուս' ատիպիկ թոքաբորբի (SARS) մոտ: