Մարտի 19-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի օպերատոր Transport for London (TfL) ընկերությունը հայտարարել է, որ Լոնդոնի ավելի քան 250 ստորգետնյա կայաններից 40-ն այսօրվանից փակվելու են: Կրճատվելու է նաև Լոնդոնի փողոցներում ավտոբուսների քանակը:
TfL-ն կոչ է արել լոնդոնցիներին «առանց խիստ անհրաժեշտության չօգտվել հասարակական տրանսպորտից»՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում:
Մարտի 18-ի դրությամբ, Մեծ Բրիտանիայում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասել է մինչև 2644-ի: Մահացել է 72 մարդ, 67-ը դուրս են գրվել հիվանդանոցներից: