ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Մեկ այլ հրամանագրով, Արման Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից: