Կառավարության մամուլի կենտրոնում այսօր՝ մարտի 20-ին, տեղի ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի, մշակույթի ոլորտը համակարգող նախարարի տեղակալներ Արայիկ Խզմալյանի և Նարինե Խաչատուրյանի մամուլի ասուլիսը:

 

Կորոնավիրուսով պայմանավորված՝ հեռավար դասընթացների կազմակերպումը խնդիր է առաջացնում հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար: Կան ընտանիքներ, որտեղ կան մեկից ավելի երեխաներ ու ընդամենը մեկ սմարթֆոն կամ համակարգիչ, կամ ընտանիքը հնարավորություն չունի օգտվել ինտերնետից: Ի պատասխան ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին, թե Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԿԳՄՍ նախարարությունը նման խնդիրները վերացնելու համար՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ առաջացած խնդիրներն արձանագրվում են, գույքագրում են իրականացնում և հընթացս լուծում դրանք. «Մենք ամենևին պատրանք չունենք, որ 100% ներգրավվածություն ենք ունենալու հեռավար կրթությամբ, բայց կարծում եմ, որ այն ջանքերը, որոնք գործադրվում են, թույլ են տալիս պնդելու, որ բավականին լավ արդյունք ենք ունենալու»,- ասաց նախարարը: