Մարտի 27-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կենտրոնականի և Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արտաշատի բաժին բերման են ենթարկել 1981 թ. ծնված Էդվարդ Մ.-ին և 1981 թ. ծնված Աշոտ Բ.-ին:
Էդվարդ Մ.-ն խոստովանել է, որ մարտի 26-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Աշոտ Բ.-ի և 1984 թ. ծնված Արթուր Բ.-ի հետ Աշոտ Բ.-ի «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով եկել են Արտաշատ քաղաք, որտեղ Արթուր Բ.-ն Մարքսի փողոցի 16 շենքի բնակարաններից մեկի դուռը բանալիով բացելով՝ մտել է ներս և ոչինչ չգողանալով' դուրս եկել:
Ոստիկանության փոխանցմամբ' նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արարատի մարզային քննչական բաժին:
Աղբյուրը' Իրավաբան.net