Ապրիլի 1–ին կայացած ճեպազրույցի ընթացքում Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը տեղեկացրեց, որր Ացախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա։
«Թեկնածուներից որևէ մեկը չի հաղթահարել կողմ քվեարկած ձայների 50%+1 թիվը։ Պետք է անցկացվեն ընտրությունների երկրորդ փուլի աշխատանքներ։ Երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 14–ին»,– ասաց Արզումանյանը։
Արցախի նախագահի թեկնածուներից առավելագույն ձայներ են հավաքել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ ԿԸՀ նախագահը ներկայացրեց թեկնածուների ստացած ձայներն՝ ըստ թվերի և տոկոսների։
Քրիստին Բալայանը– 202 ձայն կամ 0,3%
Վիտալի Բալասանյանը- 10755 ձայն կամ 14,7%
Սերգեյ Ամիրյանը- 106 ձայն կամ 0,2%
Դավիթ Բաբայանը- 587 ձայն կամ 0,8%
Բելա Լալայանը- 162 ձայն կամ 0,2%
Արայիկ Հարությունյանը- 36076 ձայն կամ 49,26
Հայկ Խանումյանը- 962 ձայն կամ 1,3%
Դավիթ Իշխանյանը- 1873 ձայն կամ 2,56%
Վահան Բադասյանը- 743 ձայն կամ 1%
Մասիս Մայիլյանը- 19360 ձայն կամ 26,4%
Աշոտ Ղուլյանը- 1683 ձայն կամ 2,3%
Ռուսլան Իսրայելյանը- 368 ձայն կամ 0,5%
Աշոտ Դադայանը- 198 ձայն կամ 0,3%
Մելսիկ Պողոսյանը- 141 ձայն կամ 0,2%
Անվավեր է ճանաչվել 2625 քվեաթերթիկ կամ ընդհանուր թվի 3,5%–ը։