ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 

«Ադամն ու ապրիլյանի տղաները փոխեցին մեր բոլորի կյանքը

Այսօր ապրիլի 2-ն է։ Ցավը հիշողության ժամկետ չունի։ Ցավի ու ափսոսանքի հիշողությունը այլեւս մեր սրտի ու մտքի մի մասն է։
Այս լուսավոր տղաների շիրիմների մոտ գալը հաց կիսելու պես մի բան է դառել, մեղքերի թողության նման մի բան։
Երբ վստահ ես, որ քեզ լսելու են լավագույններից լավագույնները, որ հիմա երեւի հրեշտակի նման մեզ են նայում։
Ապրիլյանի բոլոր տղաները փոխեցին մեզ։ Ադամ Սահակյանը փոխեց իմ կյանքը հիմնովին։
Ես հիմա ուրիշ մարդ եմ՝ Ադամից առաջ ու Ադամից հետո ուրիշ։
Մենք պարտք մնացինք էս տղաներին ու քանի դեռ էդ պարտքը չենք տվել՝ մեզանից ոչ մեկը հայրենիքը մաս-մաս սիրելու ու անձնազոհության մասին ճառեր չպիտի ասի։
Բոլորս»։