Ջորջ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

«Ցավով տեղեկացա, որ իրանցի բժիշկ Վահիդ Յահյավին կորոնավիրուսից մահացավ, իր առաքելությունը կատարելիս։Բժիշկ Յահյավին է լուսանկարում։ Նա օրեր շարունակ այսպես էր հանգստանում հիվանդանոցի մի անկյունում՝ մի քանի րոպե քնելով ու երեկ աչքերը փակեց ընդմիշտ։Փառք ու պատիվ աշխարհի բոլոր բժիշկներին ու բուժքույրերին, որոնք այսօր մարդկությանը փրկելու դժվարին պայքար են մղում»։