Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները կորոնավիրուսը (COVID-19) վերածել են մեղեդիի՝ տեղեկացնում է Vice-ը։
Հրապարակման համաձայն՝ ալգորիթմի օգնությամբ նրանք վիրուսի յուրաքանչյուր ամինաթթվի համար գամմայից մի նոտա են առանձնացրել, իսկ յուրաքանչյուր սպիտակուցի համար՝ մի երաժշտակա գործիք։
Արդյունքում նրանք ստացել են գրեթե 2 ժամ տևողությամբ կոմպոզիցիա: Այն հնչեցվում է 13 լարանոց քոթոյի (ճապոնական երաժշտական գործիք), զանգեր և ֆլեյտայի վրա։
Տեսանյութը տեղադրված է SoundCloud հարթակում, որտեղ ունկնդիրներն արդեն թողնում են իրենց առաջին մեկնաբանությունները։