NASA-ի գիտնականները առաջարկել են Լուսնի հակառակ կողմում՝ խառնարանի ներսում, կառուցել հսկայական ռադիոդիտակ՝ մեկ կիլոմետր տրամագծով: Այս մասին հաղորդում է Science Alert պարբերականը:
Մտահղացման համաձայն՝ ռոբոտացված լուսնագնացները խառնարանում կձգեն մետաղալարե ցանց, որի տրամագիծը աստղադիտակի տրամագծից ավելին է և կարող է հասնել 5 կմ-ի: Կենտրոնում պետք է տեղադրվի կախովի ռադիոընդունիչ: Ամբողջ պրոցեսը կարող է լինել ավտոմատացված և չպահանջել մարդ-օպերատորների մասնակցություն:
Lunar Crater Radio Telescope (LCRT)-ը կարող է կիրառվել ռադիոալիքներին հետևելու համար, որոնք Երկրի մակերևույթից հնարավոր չէ հայտնաբերել իոնոլորտի կողմից խոչընդոտների և ռադիոաղմուկի բազմաթիվ աղբյուրների պատճառով: Եթե NASA-ի ծրագրերը իրականություն դառնան, LCRT-ը կդառնա ամենամեծ անտենան Արեգակնային համակարգում: Այդպիսի անտենան իրենից ներկայացնում է գոգավոր ափսե, որը ֆոկուսավորում է դիտարկվող օբյեկտից ազդանշանը ռադիոընդունիչի վրա:
Դա թույլ կտա իրականացնել նոր գիտական բացահայտումներ տիեզերագիտության ոլորտում: