Եվրոպացիներին խորհուրդ չեն տալիս ամրագրումներ անել ամառային հանգստի համար՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հաղորդել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը, գրում է Bild am Sonntag-ը:
Նրա խոսքով, չարժե ամառային հանգստի հետ կապված ծրագրեր կազմել, քանի որ ոչ ոք չի կարող ստույգ կանխատեսումներ անել հուլիս-օգոստոս ամիսների համար:
«Խորհուրդ եմ տալիս չշտապել այդ հարցում: Դեռևս ոչ ոք չի կարող ստույգ կանխատեսումներ անել հուլիս-օգոստոս ամիսների համար»,- ասել է ֆոն դեր Լյաենը:
ԵՀ ղեկավարն ակնկալում է, որ կորոնավիրուսով պայմանավորված, ծերանոցներ այցելությունների սահմանափակումները կգործեն նաև 2021 թ.-ին:
«Պատվաստանյութի բացակայության պայմաններում տարեցների հետ շփումները պետք է սահմանափակվեն այնքան, որքան հնարավոր է: Ես գիտեմ, որ դժվար է, միայնությունը ճնշում է: Բայց խոսքը կյանքի մասին է»,- հավելել է եվրոպացի պաշտոնյան:
Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն հայտարարել է Եվրոպայում համաճարակի դանդաղեցման մասին: Նման հայտարարություն է արել կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը: