Ո՞ր վայրերում է կորոնավիրուսով վարակման ամենամեծ վտանգը։ Օտորինոլարինգոլոգ Վլադիմիր Զայցևը կազմել է 5 առավել վտանգավոր վայրերի վարկանիշը, հայտնում է «Аргументы и факты»-ն։

5-րդ տեղում, մասնագետի կարծիքով, աղբը թափելու համար փողոց դուրս գալն է։ Այդ դեպքում ռիսկը համեմատաբար մեծ չէ, սակայն վտանգ կարող են ներկայացնել վիրուսային մասնիկները, որոնք որոշ ժամանակ կարող են կենսունակ մնալ փոշու վրա։

4-րդ տեղում, ըստ մասնագետի, շներին զբոսանքի հանելն է։ Տնային կենդանու հետ փողոց դուրս գալով՝ մարդը ավելի հաճախ է ձեռք տալիս բազրիքներին և դռներին։ Բացի այդ, պետք չէ մոռանալ և այն մասին, որ շունը կարող է ոտքերով վիրուս բերել տուն։

3-րդ տեղում ավտոլցակայանն է։ Մասնագետի խոսքերով՝ վառելիքաբաշխիչ ատրճանակը, որն ամեն օր տասնյակ մարդիկ են ձեռք տալիս, իսկ երբեմն նույնիսկ հարյուրավոր, վարակի իսկական տարածող է՝ դրա մակերևույթին կարել է ինչ մանրէ ու վիրուս ասես գտնել։

2-րդ տեղում, պարզվել է, խանութներն են։ Վարակից ձեզ փրկելու համար, մասնագետը խորհուրդ է տալիս խանութում դիմակ կրել, սայլակների բռնակները մաքրել ախտահանիչով, ձգտել գնել փաթեթավորված մթերքներ և հնարավորինս քիչ դիպչել ցանկացած առարկայի, մանավանդ փաթեթավորման տոպրակներին։

Իսկ ահա վարկանիշի 1-ին տեղը փորձագետը տվել է դեղատներին։ Նրա խոսքերով՝ հիմնական վտանգը այն է, որ դեղատուն գնում են «ոչ այնքան առողջ մարդիկ», հետևաբար, դեղատանը որևէ վարակ, այդ թվում կորոնավիրուս ձեռք բերելու վտանգը ավելի մեծ է, քան խանութում։

med.news.am