Ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է COVID-19-ով վարակվելու վտանգը, ասվում է Նավարայի (Իսպանիա) համալսարանի կլինիկայում անցկացված հետազոտության մեջ:

Մարզումների ընթացքում մկանների արտադրած հորմոնները նվազեցնում են SARS-CoV-2-ով վարակվելու և COVID-19-ի առաջացրած բարդությունների հավանականությունը, ինչպես նաև նվազեցնում են վարակի հետևանքով առաջացած բորբոքումն ու բջիջների մահը:

«Գիրություն ունեցող հիվանդներն իրենց ճարպային կուտակումներում ավելի շատ ընկալիչներ ունեն SARS-CoV-2 կորոնավիրուսի համար, և բացի այդ, այդ հիվանդների ճարպային բջիջներն ի վիճակի են ավելի շատ բորբոքային մոլեկուլներ արտադրել, քան նորմալ քաշ ունեցող մարդիկ», - ասվում է կլինիկայում:

Ըստ գիտնականների՝ գիրությունը «ծանր COVID-19-ով ախտորոշված մարդու համար ամենամեծ վտանգներից մեկն է»: «Ֆիզիկական վարժությունների ընթացքում նվազում է SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի և COVID-19-ի բարդությունների հավանականությունը»,- ասվում է հետազոտության մեջ։