Կորոնավիրուսով վարակվելու ամենավտանգավոր ռիսկային տարածքը ինքնաթիռն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, համաճարակաբան Գենադի Օնիշչենկոն։
«Ամենավտանգավոր ռիսկային գոտին ինքնաթիռն է։ Ինքնաթիռը փակ պարկուճ է, որի մեջ օդի փոխանակումն ապահովվում է ֆիլտրերով։ Այնտեղ 200 մարդ է հավաքված, բոլորն առողջ են, նույնիսկ ջերմաստիճանը չափել են։ Բայց երբ թռչում են, օդափոխություն տեղի չի ունենում, օդը չի ախտահանվում, և որտեղ էլ թաքնվես, վիրուսը ձեռք կբերես, եթե ուղևորներից նույնիսկ մեկը վարակակիր լինի»,- ասել է Օնիշչենկոն։