88-ամյա Նիկ Ավթգեսը վարձակալել է վերամբարձ կռունկ, որպեսզի տեսակցի ծերանոցում գտնվող իր կնոջը:
Ինչպես հայտնում է NY Post-ը, տղամարդը մտադիր է այդ կերպ այցելել իր սիրելիին մինչև կարանտինի ավարտը:
Նշվում է, որ նրանք արդեն 61 տարի է ամուսնացած են, սակայն, մեկ տարի առաջ կինը՝ Մարիոնը, ստիպված է եղել տեղափոխվել ծերանոց: Դրանից հետո Նիկն ամեն օր այցելել է իր կնոջը:
Սակայն, կարանտինի պատճառով տեսակցություններն արգելվել են: Այնուամենայնիվ, նրա որդին, տեսնելով, որ հայրը կարոտում է իր կնոջը, որոշել է Ֆեյսբուք սոցցանցի միջոցով օգնություն խնդրել ընկերներից:
Երիտասարդի նախկին դասընկերը համաձայնվել է օգնության ձեռք մեկնել, և նրանք միասին վերամբարձ կռունկ են վարձակալել:
Շուտով Նիկը վերջապես կարողացել է զրուցել իր սիրելլի հետ: Նա խոստացել է ամեն օր այցելել Մարիոնին: