Այդ կադրերի հրապարակումը խայտառակ բանի բերեց, որովհետև դրա միջոցով փորձել են ծաղրել վարչապետին։ Մենք միանշանակ դատապարտում ենք։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով՝ Վարչապետի ուղերձի նախապատրաստական կադրերի արտահոսքին։
«Կադրերի արտահոսքը մեզ բերում է մեր այն համոզմանը, որ կառավարությունը չունի այնքան հնարավորություններ, որ զգայուն ինֆորմացիան պահպանի։ Եվ երբ որ ԼՀԿ-ն հեռախոսներով տեղորոշման օրենքին դեմ էր գնում և ասում էինք, որ մենք դեմ ենք, որովհետև դուք այդ կարողությունը չունենք, անգամ եթե հավատանք, որ այդ տվյալները դուք չեք օգտագործեկլու, կարող է ձեր մոտից այդ տեղեկատվությունը դուրս գա, ուրիշները ի չարս օգտագործեն և այս ամենօրյա դեպքերը ապացուցում են այդ հանգամանքը։ Հիմա պարետատան տեղեկությունը, որ հազարավոր քաղաքացիների տեղորոշման տվյալներ են մշակվում, ի՞նչ իմանանք վաղը մյուս օր այդ տվյալները ում ձեռքնեն ընկնելու, ի՞նչ իմանանաք ում են ծաղրելու, ի՞նչ իմանանք, ում դեմ է դա օգտագործվելու։ Թերթերը գրում են, որ վարչապետը պարետատնից Ժորիկին դուրս է արել, հիմա կարող է Ժորիկն ունի այդ տեղեկությունները, Ժորիկը Հովիկ Աբրահամյանի օգնականն է, հիմա կարո՞ղ է Ժորիկը այդ տվյալները վերցրել է տվել Հովիկ Աբրահամյանին։
Այս կադրերի արտահոսքը վառ ապացույցն է, որ մենք ճիշտ ենք արել, որ չենք վստահել մեր քաղաքացիների տվյալները և որ տեղորոշման նախագիծը տապալվելու է»,-ասաց Մարուքյանը։