Թուրքիայում նախօրեին նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է 4․6 հազար մարդ, մահացել՝ 123-ը։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջանը։ Համաձայն վերջին տվյալների՝ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 90 980 հաստատված և մահվան 2 140 դեպք։ Կատարված թեստավորումների քանակը կազմել է 673․980։