«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» հաղորդակցության պատասխանատուն տարածել է մի քանի կազմակերպությունների ու անհատ փաստաբանների ստորագրությամբ հայտարարություն, ինչպես իրենք են ձևակերպել, «ՀՀ դատական իշխանությունում և դատաիրավական մարմիններում արդյունավետ վեթինգի ձախողման մարտահրավերի վերաբերյալ»։ Թեև սորոսականների բողոքը հիմնականում ուղղված է վեթինգի գործընթացի դեմ, որը Փաշինյանը վերջին պահին խլեց սորոսականների ձեռքից և զրկեց նրանց այս գործընթացի կուրացիայից, ակնհայտ է, որ սորոսականների դժգոհության պատճառները շատ ավելի խորն ու համապարփակ են: Դժգոհությունն ի դեպ նոր չէ առաջացել, Արցախում տեղի ունեցած համապետական ընտրություններից հետո սորոսականների գրառումներից ակնհայտ էր դառնում, որ Արցախում իրենց պլանների ձախողման հիմնական մեղավորներից մեկն էլ ըստ իրենց՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են: Ընդ որում, հայտարարության տեքստից պարզ է դառնում, որ հայտարարությունը անողները իրենք իրենց չեն դիտարկում իբրև քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ, այլ դիմում են Փաշինյանին որպես իշխանության փայատերեր՝ կոչ անելով վարչապետին մնալ պայմանավորվածությունների դաշտում: Ուշագրավ է, որ այս հայտարարությունն արվում է Նիկոլ Փաշինյանի ռեզոնանսային՝ հիասթափվածների մասին արված հայտարարությունից հետո: Դրանց շարքում Փաշինյանը նշել էր նաև արևմտամետներին և առաջ էր քաշել Տեր-Պետրոսյանական «Ով մեր հետ չէ՝ մեր դեմ է» սկզբունքը: Սորոսական թևի այսօրվա հայտարարությունը պատասխան էր Փաշինյանի երեկվա հայտարարությանը և իրենից ներկայացնում է քաղաքական ուլտիմատում, եթե Փաշինյանը իրենց հետ չէ՝ դա կարող է ունենալ լուրջ քաղաքական հետևանքներ վերջինիս համար, որը առաջին հերթին կարտահայտվի սորոսական թևի աջակցության կորստով: Իսկ հետագայում չի բացառվում սցենար, որի համաձայն՝ սորոսական թևը վերջնականորեն դուրս կբերվի Փաշինյանի վերահսկողության տակից և կդրվի որևէ այլ արևմտամետ քաղաքական ուժի կամ գործչի վերահսկողության տակ:
Առաջարկում ենք նաև
28/05/20 21:08
Սորոսականների տհաճ անակնկալը՝ Նիկոլ Փաշինյանին
01/10/24 10:15
«Փաստ». Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը
17/07/24 15:10
Նիկոլ Փաշինյանին ասել եմ` Դուք չեք կարող լինել Հայաստանի վարչապետ, Դուք պատրաստ չեք երկիր ղեկավարել. Կարապետյան
16/07/24 09:22
«Ժողովուրդ». Ո՞վ է Սարգիս Բաղինյանը, ով դիմավորում է Նիկոլ Փաշինյանին` մարզեր կատարած այցերի ժամանակ
16/07/24 08:20
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Ալիեւին համոզել
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
23/02/24 09:05
«Ժողովուրդ». Արցախի նախագահը ճակատագրական որոշումն ուղարկել է Նիկոլ Փաշինյանին. նոր զարգացումներ
08/01/24 13:03
Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս Բածկայի «փառքը»
13/12/23 18:20
Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել են Էստոնիա
26/10/23 23:37
ՄԱՊ-ի Ալիկն ու որդին «քաշո՞ւմ» են Նիկոլ Փաշինյանին
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան