Ես կարծում եմ, որ եթե կարիք լինի մեր հնարավոր գործողությունների տեսակը արտգործնախարարությունում կորոշվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե պարզաբանման կարիք չի՞ տեսնում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության առնչությամբ, թե Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների սեղանին փուլային տարբերակն է դրված։
Դիտարկմանը, թե նա ռուսական կողմից չի՞ տեսնում որոշակի աջակցություն Ադրբեջանին, պատասխանեց․«Ես կարծում եմ՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հիմնականում բալանսավորված են իրենց դիրքորոշումներում»։
Հարցին, թե փաստաթղթից որևէ դրույթ չի՞ քննարկվում, Ռուբինյանն ասաց․ «Բանակցային սեղանին փաստաթուղթ չկա։ Թե ինչ է քննարկվում բազմիցս բարձրաձայնվել է ամենաբարձր մակարդակով, այսինքն՝ վարչապետի կողմից»։
Ռուբինյանը նշեց՝ չի կարծում, որ ինքը պետք է մեկնաբանի, թե ինչու է այս կամ այն հայտարարությունն անում այս կամ այն երկրի պաշտոնյան․ «Ես ասում եմ իրականությունը, հղում եմ անում մեր արտգործնախարարության