Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նադեժդա Բաբկինայի անձնական վարորդն ու վերջինիս ամբողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին «Инфо 24»-ի հետ զրույցում հայտնել է ռուսական «Առաջին ալիք»-ով հեռարձակվող «Модный приговор» հաղորդման վարող Ալեքսանդր Վասիլեւը։
Վասիլեւն արդեն իսկ առողջացել է COVID-19-ից, միայն թե վստահ չէ, որ կարող էր վարակել երգչուհուց, որը դարձել է հաղորդման հյուրը։ Նորաձեւության պատմաբանն այդ շրջանում շփում է ունեցել շատ ծանոթների հետ։ Սակայն հաղորդավարն այդ հավանականությունը չի բացառել, քանի որ Նադեժդա Գրիգորեւնան կորոնավիրուսով վարակել է իր շրջապատից մի քանի մարդու։
««Модный приговор» հաղորդման մյուս վարողների մոտ ախտանշաններ առկա չեն։ Էվելինա Խրոմչենկոն իրեն լավ է զգում, իսկ Նադեժա Բաբկինայի վարորդի, նրա կնոջ ու որդու մոտ այդ հիվանդությունն են հայտնաբերել»,- հայտնել է Վասիլեւը։