Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 24-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի փողոցներից մեկում սողանքի հետեւանքով ճանապարհի որոշ հատված անանցանելի է. վնասվել է ջրագիծը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Արտավան գյուղի «Աղքյենդ» կոչվող թաղամասի 17-րդ փողոցի ճամփեզրյա հատվածում տեղի է ունեցել սողանք (10 մ երկարությամբ, 10 մ լայնությամբ եւ 5 մ խորությամբ). ճանապարհին առկա են նաեւ բազմաթիվ ճաքեր:
Սողանքը վտանգ է ներկայացնում ճանապարհից 7 մ հեռավորության վրա գտնվող չբնակեցված տներից մեկին:
Փրկարարները սահմանազատել են ճանապարհի նշված հատվածը: