Կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենը' Մարտին Ադոյանը։ Նախնական տեղեկություններով' Ադոյանը մահացել է ինսուլտից։ Նրա բացառիկ ջանքերով էր, որ վերապրեց «Մոսկվա» կինոթատրոնը՝ Հայաստանի համար ծանրագույն օրերին անգամ չթողնելով կինոյի առաջնագիծը: Նրա ջանքերով էր նաև, որ վերապրեց Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը՝ մնալով մշակութային օջախ մշակութային քաղաքում: Այս մասին տեղեկանում ենք Կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջից։