Իսպանիայում կորոնավիրուսով վարակված ավելի քան 40 բուժաշխատող մահացել է։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Երկրի Առողջապահության նախարարությունն ամեն օր տրամադրում է տվյալներ վարակված բուժաշխատողների վերաբերյալ: Ապրիլի 30-ի տվյալներով վարակի բռնկումից ի վեր COVID-19-ի ախտորոշում եղել է 39 հազար 987 բուժաշխատողի մոտ: Այս ցուցանիշը ընդհանուր թվի 18.7 տոկոսն է:
Նշվում է, որ Իսպանիայում վարակի տարածվածության պիկի ժամանակ երկիրը բժշկական պաշտպանիչ պարագաների խիստ կարիք ուներ, ինչի հետևանքով վարակված բուժաշխատողների թիվն այսքան բարձր է:
Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 236 հազար 899 է, մահացածներինը՝ 24 հազար 275: