Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Զուլֆալակյանը ներկայացրել է իր տեսլականը, թե ինչ պետք է արվեր կամ արվի կորոնավիրուսի պանդեմիայի օրերին սպորտի ոլորտում:

 
 

«Ինչ կարելի էր/պետք է արվեր սպորտի բնագավառում՝ համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում...
1. Ազգային հավաքականներին՝ մեծահասակների,երիտասարդների,պատանիների(գոնե հիմնական 10 մարզաձևերից), առավելագույնը 20 հոգանոց խմբերով մեկուսացում սպորտային որոշակի ենթակառուցվածք ունեցող վայրերում(օր.՝ Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ և այլն...)։ Ի դեպ,դրա համար բացարձակ կարևոր չէ,որ լինեն պռոֆեսիոնալ պայմաններ։ Անհրաժեշտ է միայն մեկուսացումը լինի բնությանը մոտ և հյուրանոցն ունենա միջին մակարդակի ֆիտնես դահլիճ։ Դրանով միանգամից մի քանի խնդիր կլուծվեր.
1.1 Լրջորեն կնվազեր մարզիկների վարակվելու ռիսկը
1.2 Մարզիկները կպահպանեին իրենց նորմալ մարզավիճակը( հակառակ դեպքում, 2 ամիս չմարզվելու պարագայում, առնվազն 3-4 ամիս պետք է լինելու վերականգնվելու համար...)
1.3 մարզիկները ստիպված չէին լինի պարետի կարգավորումները խախտել( հիմա շատերը ստիպված խախտում են, քանի որ մարզիկի համար մարզումը գրեթե նույն բանն է,ինչ սնունդը...)
1.4 կաշխատեր տվյալ շրջանի հյուրանոցային ենթակառուցվածքը՝ դրանից բխող բոլոր դրական հետևանքներով(աշխատողներ,շրջանառություն և այլն...)
1.5 մի շատ կարևոր գործոն՝ այդ ամենի համար պետք չէին լրացուցիչ միջոցներ։ Այդ միջոցները տարեսկզբից հատկացված էին ֆեդերացիաներին։ Ուղղակի պետք էր կազմակերպել և թույլ տալ,որ դրանք իրենց բնականոն ձևով ծախսվեին մարզումային պրոցեսի վրա՝ ԱԴ պայմաններում։ Իսկ հիմա ստացվելու է,որ տարեվերջին այդ բնագավառում բյուջեն չի կատարվել(գոնե արդյունավետ...)՝ դրանից բխող բացասական հետևանքներով...

 
 

2. կարելի էր կազմակերպել հայտնի մարզիկների մասնակցությամբ on-line մարզումներ, որը ինչ որ հարթակով կհեռարձակվեր հանրության համար... օրերս նման առաջարկ ստացել եմ ՄՕԿ-ից (Միջազգային Օլիմպիական կոմիտե)։ Այդ կառույցը պատրաստ է նույնիսկ վճարել յուրաքանչյուր տեսաձայնագրված և նրանց ուղարկված մարզման համար...

3. ֆիտնես մարզիչների մասնակցությամբ կարելի էր մարզումներ կազմակերպել բակերում՝ կա՜մ հասարակական հեռավորությունը պահելով՝ 15-20 հոգանոց խմբերով,կա՛մ էլ մարդիկ պատշգամբներից կհետևեին մարզիչների հրահանգներին։ Մի բան,որ լայնորեն կիրառվում է օրինակ Ֆրանսիայում...

4. On-line վերապատրաստման սեմինարներ մարզիչների համար(տեսական մաս...)։ Սա կարելի էր իրականացնել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետ. ինստիտուտի ներգրավմամբ...

5. Շաբաթը առնվազն 2-3 սպորտային ֆիլմերի ցուցադրման ապահովում հայկական ալիքներով՝ հայերենով։ Սա անչափ մեծ դաստիարակչական ազդեցություն է ունենում...

 
 

իրականում այս ցանկը կարելի է երկար թվարկել։ Կարող եք քոմենթներում ինքներդ ավելացնենք այն, ինչ դուք եք համարում կարևոր գործողություն նման պայմաններում՝ սպորտի/առողջ ապրելակերպի ոլորտում։

հ.գ.1 տարբեր հղումներ կկցեմ,որ ավելի պատկերավոր լինի ասածներս
հ.գ.2 անհրաժեշտ է ուղղակի մի փոքր սրտացավություն,որոշակի կրեատիվություն, և իհարկե,նաև ոլորտն համակարգող քիչ թե շատ գործից հասկացող մարդ

ֆիլմեր.
Race
Dangal
Eddie Eagle
Coach Carter
Rocky
The blind side
Охотник на Лис
Легенда N17
Защитник»: