Բենզինի և հեղուկ գազի գները կրկին նվազել են. ռեգուլյար տեսակի բենզինն այժմ արժե 280 դրամ՝ նախկին 310-ի փոխարեն, պրեմիում տեսակի բենզինը՝ 300 դրամ՝ նախկին 330 դրամի փոխարեն, իսկ հեղուկ գազի գինը դարձել է 100 դրամ՝ նախկին 200 դրամի փոխարեն: Նկատենք, որ շուրջ երկու ամիս է ինչ վառելիքի այս տեսակների դեպքում գնանկում է նկատվում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցեցին, որ շուկան պարբերաբար ուսումնասիրում են. «Հանձնաժողովը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել կենտրոնացվածության բարձր մակարդակ և սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ապրանքային շուկաները, որոնց թվին են դասվում նաև «Բենզին» և «Դիզելային վառելիք» վառելիքի ապրանքային շուկաները։ Ուստի, հանձնաժողովը հետևողական վերահսկողություն է իրականացնում ինչպես վերոգրյալ ուսումնասիրությունների արդյունքում վեր հանված հնարավոր խնդիրների կարգավորմանն ուղղված հետագա աշխատանքների կատարման նկատմամբ, այնպես էլ շարունակում է հետևել վառելիքի շրջանառության ոլորտում գների փոփոխության դինամիկային, հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման, մասնավորապես՝ չհիմնավորված գների բարձրացման, իջեցման կամ պահպանման տեսանկյունից»,- ասացին ՏՄՊՊՀ-ից։ Նշենք, որ բենզինի համաշխարհային գների անկումը բացատրվում է կորոնավիրուսի պատճառով վառելիքի այս տեսակի պահանջարկի նվազմամբ, քանի որ մարդկանց շարժը նվազել է, մեքենա չեն վարում, ինչով պայմանավորված էլ բենզինի պահանջարկը նվազել է։ Ի դեպ, ՏՄՊՊՀ-ն ապրիլի վերջին արձանագրել էր նաև դիզելային վառելիքի գների նվազում, որը կազմել է 20-40 դրամ՝ 1 լիտրի հաշվով: Սակայն դիզվառելիքի դեպքում գնիջեցումը այնքան շատ չէ, որքանով բենզինի դեպքում, քանի որ ի տարբերություն բենզինի՝ դիզվառելիքն այս ընթացքում օգտագործվում էր բազմաթիվ ոլորտներում. գյուղատնտեսությունում, բեռնափոխադրումներ իրականացնելիս և այլն։
Սոնա Հարությունյան
Բենզին՝ 280 դրամ, հեղուկ գազ՝ 100 դրամ. գները կրկին նվազել են
14:33 - 4.Մայիս.2020
Առաջարկում ենք նաև
29/12/19 17:50
Ավելի քան 65 մլն դրամ պարգևավճար․Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցները կրկին պարգեւատրվել են
05/07/16 17:41
Մինչև 300.000 դրամ. Լարսի փակվելուց հետո Մոսկվայից դեպի Հայաստան ավիատոմսերի գները բարձրացել են
17/10/24 12:35
Պետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար
03/10/24 13:30
Աղետի գոտու տուժած տնտեսվարողներին աջակցության ծրագրի իրականացմանը կհատկացվի 300 մլն դրամ. Պապոյան
02/10/24 16:55
Թմրամիջոցների մաքսանենգության, իրացման և դրանց արդյունքում ստացված շուրջ 90 մլն դրամ փողերի լվացման գործը դատարանում է
19/09/24 14:01
Կիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներ
13/09/24 16:00
390 մլն դրամ՝ Հանրայինի 8-րդ տաղավարի շինաշխատանքների համար
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան