«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցմամբ պայմանավորված՝ նոր խողովակաշարի մոնտաժման աշխատանքներ իրականացնելու համար մայիսի 8-ին՝ ժամը 09։00-24։00-ը, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազ, Մազմանյան փողոցների, Բաշինջաղյան փողոցի 159-ից մինչև 191 կենտ համարի և 182, 184, 190, 194 զույգ համարի շենքերի, Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի 1-24 շենքերի, Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1, 2 շենքերի, Մարգարյան փողոցի 20/2, 20/3 շենքերի, Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 5-15 կենտ համարի և 8-16 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: