Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին ամիսներին առավել ռեզոնանսային դատական գործերում ներգրավված՝ նախկիններին դատող դատավորների ունեցվածքը, որը վերջիններս հայտարարագրել են՝ ներկայացնելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Մարտի 1-ի գործի անջատված մասը, որում ներգրավված է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քննելու է դատավոր Վարդան Գրիգորյանը։ Ըստ բարձաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրերի՝ Վարդան Գրիգորյանը համեստ եկամուտներով և գույքով ապրող դատավորներից է։ Նրա վերջին հայտարարագրի համաձայն, որը ներկայացրել է 2018-ին՝ Երևանի դատարանում պաշտոնը ստաձնելիս, Գրիգորյանն ունի երկու բնակարան, Nissan Teana մակնիշի մեքենա, 2,1 մլն դրամ ու 660 դոլար։ Գրիգորյանի մյուս հայտարարագրերում ամենախոշոր գործարքը 37 000 դոլար վարկն է և 57 000 դոլարով բնակարանի գնումը։ Նախկինում նա խոշոր նվիրատվություններ կամ փոխառություններ, բացի վերոնշյալ վարկից, չի ստացել։ Այսօր Մարտի 1-ի գործը քննում է դատավոր Աննա Դանիբեկյանը: 2017 թվականին նրա փոխառությունները կազմել են 17մլն, 10մլն և 4մլն դրամ։ Դրամական միջոցները 3մլն-ից նվազել են 2մլն, սակայն աճել են եկամուտները՝ 9,885,776.00 դրամ, որից 6,135,824.00 դրամն աշխատանքից ստացված վարձատրությունն է, իսկ մնացածը՝ փոխառությունները։ 2018-ին դատավորը բնակարաններից մեկը 10,833.00 դոլարով վաճառել է։ Նրա փոխառությունները նույնն են մնացել, դրամական միջոցները կազմել են՝ 1.5մլն դրամ, 1000 դոլար և 3000 եվրո, իսկ եկամուտները՝ 10,120,058.00 դրամ, որը գոյացել է աշխատավարձից և փոխառություններից։ Քրեական գործը, որով անցնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, քննելու է դատավոր Վահե Միսակյանը: Վերջինս 2018 թվականին հայտարարագրել է 3,900,000.00 ՀՀ դրամ արժողությամբ MAZDA 6 2.5 L ավտոմեքենան, 3,500,000.00 ՀՀ դրամ, 5,000.00 ԱՄՆ դոլար: Դատավորի եկամուտները հարկային տարում կազմել են 18,987,976.00 ՀՀ դրամ: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, որը վերջերս մերժեց ՊեԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, հայտարարագրել է 2,400,000.00 ՀՀ դրամ, 2,500.00 ԱՄՆ դոլար և 150,000.00 ռուբլի: Հարկային տարում նրա եկամուտները կազմել են 9,648,732.50 ՀՀ դրամ, միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ դատավորը որպես նվիրատվություն հայտարարագրել է նաև 200,000.00 ռուբլի:
Առաջարկում ենք նաև
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
19/01/24 21:00
Հայկական քաղաքական նոնսենս՝ բնակչության 83%-ը չի վստահում ո՛չ նախկին, ո՛չ գործող իշխանություններին. EADaily
24/11/23 11:30
ՌԴ-ի հետ հարաբերություններն իր բնականոն հուն վերադարձնելու հնարավորությունը չի սպառվել․ Աբրահամյան
04/10/23 09:05
«Ժողովուրդ». ՊԵԿ պաշտոնյայի ու թաղապետի գործերը լավացել են. ինչ ունեցվածք ունեն Հակոբյան եղբայրները
19/09/23 14:42
ՀՀ իշխանություններին խորհուրդ եմ տալիս չկրկնել նախկին սխալները և արագ ճանաչել Արցախի անկախությունը
16/06/22 11:31
1 բնակարան. 70 հազար դոլար բանկային ավանդ. ինչ ունեցվածք ունեն ԱԳ նախարարն ու կինը. «Ժողովուրդ»
02/02/22 17:59
Նրանք արժանապատվություն ունեն. Ուրցաձորի նախկին համայնքապետի ենթակաները ազատման դիմումներ են ներկայացրել
04/08/21 17:11
Նախկին ղեկավարներն էլ ունեն բավականին լավ առանձնատներ, որոնք կարելի է հիմա վերցնել. Ալեն Սիմոնյան
04/08/21 15:04
Նախկին ղեկավարներն էլ ունեն բավականին լավ առանձնատներ, որոնք կարելի է հիմա վերցնել. Ալեն Սիմոնյան
12/11/20 10:45
«Նիկոլ, ստորագրածդ փաստաթղթով Քարվաճառը նոյեմբերի 15-ին հանձնում ես, տեղյակ ես, որ մարդիկ ունեցվածք հանելու խնդիր ունեն»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան