«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ Երջանիկ Հակոբյանի եւ նրա եղբոր՝ Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանի գործերը լավացել են։ Համենայնդեպս, այդ մասին են վկայում նրանց ներկայացրած պաշտոնական հայտարարագրերը։

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հակոբյանը 36.7 միլիոն դրամով նորակառույց շենքում բակարան է գնել, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում։ 2021թ.-ին նա վարկ է վերցրել 16 միլիոն դրամ։ Երջանիկ Հակոբյանը 2022 թ.-ի հայտարարագրում նշել է, որ իր դրամական միջոցները կազմել են 15 հազար դոլար եւ 10 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ 12 միլիոն դրամ (ՊԵԿ-ի աշխատավարձը)։ Պատգամավոր եղած ժամանակ՝ 2019 թվականին, Հակոբյանը զբաղվում էր մեքենաների առուվաճառքով։ Հակոբյանը գնել է տարբեր տարիների արտադրության 3 հատ ավտոմեքենա, տարվա վերջում դրանցից երկուսը վաճառել է։ Երջանիկ Հակոբյանի եղբայրը 2021 թ.-ին 3 միլիոն դրամով վաճառել է երկու տարի առաջ 2 միլիոն դրամով գնած Nissan Versa ավտոմեքենան։

Նույն տարում նրա դրամական միջոցները կազմել են 10.5 միլիոն դրամ եւ 11 հազար դոլար։ Մի խոսքով, գործարար եղբայրները պետական գործի են անցել, որոնց մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում»: