ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Հանրապետության հրապարակի այգում։ Նրան մոտեցան ԿԲ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները։
«Եթե հիմա էս 20 հոգուն չլսեք, վաղը հազարավոր մարդիկ են ստեղ հավաքվելու, դուք դա լավ գիտեք Ձեր հետ էլ սկզբում այդքան մարդ է եղել»,-դիմելով Փաշինյանին՝ ասաց ակտիվիստը։
Ի պատասխան Փաշինյանը նրանց ասաց, որ չի կարելի արտակարգ դրության պայմաններում ակցիա անել, այն էլ առանց դիմակի։
«Իսկ արտակարգ դրության ռեժիմում իրավունք ունե՞ն բանկերը զանգեն փող ուզեն մարդկանցից»,-հարցրեց ակտիվիստը վարչապետից, ինչին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց,- «էս ընթացքում բանկերը 500 000 մարդու վարկային արձակուրդ է տվել, բանկերը բոլորին էլ ըմբռնումով են մոտեցել»։
Սակայն ակտիվիստներն ասացին, որ դա չի համապատասխանում իրականությանը և Փաշինյանը նրանցից պահանջեց կոնկրետ օրինակներով նամակները փոխանցել իր օգնականին։
«Ես անձամբ կուսումնասիրեմ այդ օրինակները, միայն մի պայմանով, խնդրում եմ իրարից հեռու կանգնեք և դիմակներ կրեք»,-ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ԿԲ-ի դիմաց այսօր երրորդ օրն էր արդեն՝ բողոքի ակցիա էին անում մի խումբ քաղաքացիներ՝ բողոքելով բանկային համակարգի, վարկային կազմակերպությունների դեմ՝ մասնավորապես խնդրահարույց համարել նրանց կողմից տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքները։