Նկատենք, որ բոլորովին վերջերս քրեական գործ է հարուցվել իր ընդդիմադիր հայացքներով հայտնի Նարեկ Սարգսյան անունով ֆեյսբուքյան օգտատիրջ դեմ՝ նրա մի տեսանյութում առկա սպառնալիքների և հայհոյանքների հետևանքով։ 

 
 


Սակայն իրավապահ մարմինները համառորեն շարունակում են «չնկատել» իշխանության աջակիցների կողմից դրսևորվող նույնաբնույթ վարքագիծը, երբ ատելությունը, բռնության կոչերն ու սպառնալիքները հնչեցվում են իշխանության քննադատների հասցեին։ Եվ այս խտրական վերաբերմունքը՝ գործող իշխանության քննադատներին հետապնդելը, իսկ աջակիցների գործողությունները «չնկատելը», ոստիկանությանը դարձնում է քաղաքական պատվերի գործիք և խտրական վերաբերմունքի արդյունքում հետապնդվողների նկատմամբ իրականացվողը դառնում է ապօրինի գործընթաց։ 


Դիցուք՝ ապրիլի 29-ին, «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանը ուղիղ եթերում անդրադարձել է «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դեպքին ու մի շարք վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ հնչեցրել իշխանության ընդդիմախոսների հասցեին։ 

 

Այս գրառումը, ի դեպ, միակը չէր՝

 
 

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը վստահ է, որ Սասուն Միքայելյանը հանուն Հայաստանի ինքնիշխանության է բռնություն գործադրել: 


Աղջկան ուղղված սպառնալիք էր հնչեցրել նաև օգտատեր Գևորգ Գրիգորյանը:

 

 

Ֆեյսբուքյան օգտատեր Վրեժ Հովհաննիսյանը Ռոբերտ Քոչարյանի որդու' Լևոն Քոչարյանի հարցազրույցի տակ Քոչարյանների ընտանիքին վառելու կոչ է արել: Հատկանշական է, որ այս օգտատերը իր ֆեյսբուքի էջում որպես ետնանկար է տեղադրել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի վարչական շենքի լուսանկարը: 



Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի միջնակարգ դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն Աշոտ Հոխիկյանը, ով ֆեյսբուքյան գրառմամբ առաջարկել էր վարչապետի հրաժարականը պահանջողների ընտանիքներին մորթել: 

 



Ինչպես տեսնում ենք, բռնության կոչերը արդարացնող օրենքը ընդունվել է, սակայն այն գործում է երկակի ստանդարտներով, բոլոր նրանք, ովքեր հանդգնում են քննադատել կամ կծու խոսք ասել իշխանության ներկայացուցիչներին, ժամերի ընթացքում ձերբակալվում են, իսկ այն դեպքում, երբ խոսքը վերաբերվում է իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչներին և իշխանական ֆեյքերին՝ նրանք իրենց սպառնալիքներում անձեռնմխելի են և արտոնյալ...