Տրանսպորտային միջոցների զննության կայանում հերթեր են կուտակվել․ սպասարկումն այսօրվանից կատարվում է։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանն ասաց, որ հերթերը սպասելի էին։

 

«Մարդիկ դեռևս ուրբաթ օրվանից հերթեր են պահել, որպեսզի այսօր սպասարկվեն։ Շաբաթ օրն արդեն 2 շարքով մեքենաների հերթը ձգվում էր մինչև 250 մետր ու դեռ երկարում էր։ Ոչ ոք չի ուզում մի քանի օր սպասել և այս վիճակը սպասելի էր։ Ամեն մեքենայի համար 3-4 մարդ է գնում, այն դեպքում, երբ բուն գործընթացի համար սեփականատիրոջ ներկայությունն է պարտադիր։ Սա հավելյալ կուտակումներ է առաջացնում։ Վերջին 2 ամսվա ընթացքում հաշվառման նվազ գործողություններ են իրականացվել, հիմնական գործողություններն այսուհետ են կատարվելու և կուտակումներից խուսափելու համար մարդիկ մի քանի օր պետք է սպասեին, հետո նոր գնային։ Կարծում եմ՝ դրանից ոչինչ չի լինի»,- ասաց Ղահրամանյանը։ 

Նրա խոսքով՝ մեքենաների հավելյալ կուտակումներ առաջանում են նաև այն պատճառով, որ մարդիկ տեղում են գործարք իրականացնում և մեքենաների ներկայությունը պարտադիր չէ։