Լոռու մարզպետարանում 2020թ. առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել է 33.485.900 ՀՀ դրամ: Ի՞նչ կարող էր անել մարզպետն այս գումարով, որպեսզի առավել նպատակային ծախս կատարվեր: Օրինակ՝ Լոռու մարզի բնակչության թվաքականը նախորդ տարվա կտրվածքով 215 հազար էր, այդ թիվն այս պահին դժվար թե լուրջ փոփոխությունների ենթարկված լինի, հետևաբար կարող ենք պարզ հաշվարկ կատարել: 33.485.900 ՀՀ դրամով կարելի էր 100 հազարական դրամի հասնող սոցիալական օգնություն բաժանել ավելի քան 300 հազար քաղաքացու: 

 

Արմավիրի մարզպետարանում 2020թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում «Քաղաքացիական,դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով նախատեսվել է 17.110.600 ՀՀ դրամ գումար, որը առ 31.03.2020թ. ամբողջությամբ ծախսվել է, խրախուսումը տրվել է քաղաքացիական ծառայողներին իրենց աշխատանքների կիսամյակային կատարողականի հիման վրա, մարմնի համար նախատեսված գործակցով: Իսկ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսվել է 14181900 ՀՀ դրամ գումար, որից 31.03.2020թ.-ի դրությամբ ծախսվել է 8.761.120 ՀՀ դրամ: Այսինքն՝ ընդհանուր՝ 27.871.720 դրամ։ Կորոնավիրուսի թեստերի մեկ տուփը, որի մեջ 50 թեստ է, արժի 1500 դոլար, այսինքն՝ մոտավորապես 723 հազար դրամ: Տվյալ գումարը, որը ուղղվել է մարզպետարանում պարգևավճարներ բաժանելուն, ինչպես հասկացաք, կարող էր ուղղվել ավելի նպատակային և օրակարգային խնդիրների լուծմանը: 


Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականին մարզպետարաններում պարգևավճարները կազմել են 206 միլիոն դրամ: Այդ գումարով կարելի էր ոռոգման ենթակառուցվածքներ ստեղծել, գետերի հուների մաքրում իրականացնել, մայրուղիների և փողոցների վերանորոգում իրականացնել, կոյուղագծեր կառուցել: Սակայն, ինչպես երևում է, Նոր Հայաստանի պաշտոնյաները նախընտրում են այդ գումարները դնել իրենց բանկային հաշիվներին, այլ ոչ թե ծառայեցնել հանրային կարևորության խնդիրների լուծմանը: