Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ինչ ֆինասնական միջոցներ են անհրաժեշտ համակարգին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

 

Նա հիշեցրեց, որ ժամանային մի հաշվարկ էր ներկայացվել, ըստ որի՝ հնարավոր է մինչև հունիսի վերջ ունենանք 500 հազար դեպք: «Եթե նման սցենար լինի, մեզ անհրաժեշտ կլինի մոտ 300 մլն դոլար: Դա գնահատական էր, բարեբախատաբար մենք չենք ունենա նման քանակի դեպքեր հունիսի վերջին, նույնիսկ նման ահագնացող տեմպերով»,- նշեց նա՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Ըստ Թորոսյանի՝  հետևաբար, ֆինանսական կարիքները շատ ավելի համեստ են ի համեմատ այդ թվի, բայց բավական լուրջ են ի համեմատ առողջապահական ծախսերի:

Անդրադառնալով հարցին, թե որ պարագայում կարող են խիստ կարանտինային ռեժիմին վերադառնալ՝ Արսեն Թորոսյանն ասաց. «Այդտեղ կարելի է կիրառել շատ պարզ բանաձևեր և նաև պարզ հաշվարկներ՝ երբ որ մեր քաղաքացիները կմնան առանց պատշաճ բուժօգնության: Խոսքը միայն հիվանդանոցային բուժօգնության մասին չէ, մենք տնային պայմաններում առաջնային պահպանման օղակի միջոցով էլ ենք բուժում իրականացնում: Սակայն, կրկնում եմ, մենք պետք է բոլորով այնպես անենք, մեր դիմակներն այնքան ճիշտ կրենք, մեր ձեռքերն այնքան հաճախ ախտահանենք, որ այդպիսի սցենարի առաջ ստիպված չլինենք կանգնել»,- ասաց նա: