Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կկատարվի բժիշկների օրհնության կարգ։
Այս առիթով դուրս կբերվի Մայր Աթոռում պահվող Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքակիր Աջը, այդ մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Օրհնության կարգը կհեռարձակվի ուղիղ եթերով: